Services

բասկետբոլ

Օլիմպավանի բասկետբոլի դահլիճը նախատեսված է մարզումների և ուսուցողական պարապմունքների համար։

Մարզումները անցկացվում են փորձառու մարզիչների ղեկավարությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել տեխնիկական հմտությունները, խաղային մտածողությունը, թիմային համագործակցությունը և ֆիզիկական պատրաստվածությունը։

Օլիմպավանում գործում է նաև բասկետբոլի հավաքական թիմ, որտեղ ընդգրկվում են առաջադիմող մարզիկները։ Հավաքականը մասնակցում է տարբեր մրցաշարերի և խաղերի՝ ապահովելով մրցակցային փորձ և մարզական զարգացում։

Բասկետբոլի խմբակների ընդունելությունը սկսվում է 6 տարեկանից։ Գործում է նաև աղջիկների համար նախատեսված առանձին խումբ։

Մարզիչներն են Արեգ Վատյանը և Թոմ Օրդուխանյանը։